Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում գիտագործնական պրակտիկա անցան բելառուս փորձագետները
Հնգօրյա աշխատանքային այցով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում էին Բելառուսից ժամանած դատական փորձագետները՝ Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների բաժնի ղեկավար Աննա Խոխը և մշակույթային արժեքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Յուլյա Յարոցկայան։
Փորձի փոխանակման նպատակով Հայաստան ժամանած բելառուս գործընկերներին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը: Վերջինս հյուրերին ծանոթացրեց Բյուրոյում իրականացվող փորձաքննությունների կատարման դատավարական և կազմակերպչական հիմունքներին՝ մասնավորապես նյութերի և արժեքների, մշակութային արժեքների փորձաքննությունների կազմակերպման առանձնահատկություններին, առկա գիտամեթոդական և սարքավորումային ապահովվածությանը և դատափորձագիտական ոլորտին առնչվող նորմատիվ իրավական կարգավորումներին։ Վերահաստատվեց՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունավետ իրականացման ապահովման գործում Բյուրոյի պատրաստակամությունը։
Այցի շրջանակներում Բելառուսի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների՝ ակտիվ շփումներ ունեցան և մասնագիտական պրակտիկա անցան Բյուրոյի համանուն փորձագիտական ստորաբաժանումներում։
Բյուրոյի համապատասխան փորձագետները ներկայացրեցին իրենց բնագավառներում առկա փորձագիտական հնարավորություններն ու խնդիրները, հետազոտությունների ընթացքում կիրառվող մեթոդները, շարունակաբար կատարելագործվող ուղղությունները, գործնականում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։ Բելառուս գործընկերներն էլ կիսվեցին իրենց կողմից կիրառվող մեթոդաբանությամբ՝ ներկայացնելով Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի՝ ոլորտում ունեցած փորձն ու ձեռքբերումները։
Բյուրոյում գտնվելու ընթացքում համանման մասնագիտական ուղղվածության փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ, իրականացվեցին համատեղ հետազոտական աշխատանքներ։ Այցի շրջանակում կազմակերպվեցին նաև գիտագործնական սեմինար–քննարկումներ մշակութային արժեքների փորձաքննությունների և դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների վերաբերյալ։
Բյուրոյի նախաձեռնությամբ՝ մշակութաբանական փորձաքննությունների բնագավառին համահունչ մասնագիտական խնդիրների լուծմանն ուղղված գործնական բաղադրիչի առավել արդյունավետ դիտակման համատեքստում, Բելառուսի Հանրապետության փորձագետներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան և այլ մշակութային հասատատություներ։
28 Դեկտեմբեր 2016